Վաճառվում է երկու հարկանի առանձնատուն Մուշ թաղամասում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 130 քմ, ունի նաև հողատարածք՝ 300 քմ մակերեսով։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով։ Տեղադրված է նաև ջրատաքացուցիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։