Ձորաղբյուրի ամառանոցներում վաճառվում է չորս հարկանի քարե առանձնատուն բնակելի 200 քմ. մակերեսով և 600 քմ. հողատարածքով։ Ունի Ձորաղբյուրի համար բացառիկ պայման՝ մշտական հոսող սառը և տաք ջուր։ Նոր կառուցված բարեկարգ ճանապարհ մինչև տան մուտքը։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում՝ ջրի խողովակները և հոսանքի լարերը նոր են, ունի կոյուղի, տանիքում տեղակայված է արևային ջրատաքացուցիչ։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատ են, գազը գտնվում է 150 մետր հեռավորության վրա։ Սենյակները լուսավոր են և արևոտ, ունի երեք սանհանգույց, հյուրասենյակում կա բուխարի, պատուհաններին՝ ճաղավանդակներ են։ Ունի 2 նկուղ, որից մեկը գինու պահեստ է, մյուսը՝ հարկ-նկուղ։ Ունի շատ գեղեցիկ վերանդա, բուխարի, գեղեցիկ ծաղկազարդ այգի մրգատու ծառերով։ Ամբողջովին պարսպապատ է։