Վաճառվում է երկահարկանի կիսակառույց առանձնատուն Դավիթ Բեկ 2 թաղամասում (Հոլիվուդ): Պարսպապատ հողամասի մակերեսը կազմում է 1200 քմ: Բնակելի տան հիմնական շինությունը բաղկացած է նկուղային, երկու վերգետնյա հարկաբաժններից և ձեղնահարկից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 930քմ: Շինության հիմնակմախքը և ծածկերը իրականացված են միաձույլ երկաթ-բետոնից և բետոնե ծածկի սալերից : Շինության պատերի շարվածքն իրականացված է բետոնե բլոկներով, իսկ արտաքինից երեսպատված տրավերտինե և բազալտե սալերով: Առաջին և երկրորդ հարկաբաժինների առաստաղի բարձրությունը կազմում է` 3.3 մ, կիսանկուղային հարկաբաժինը առաստաղի բարձրությունը ՝ 4մ: Առաջին հարկում նախատեսված են նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց սանհանգույց և աշխատասենյակ, սանհանգույց, երկրորդ հարկաբաժնում՝ ննջարաններ և սանհանգույցներ: Նախատեսված է նաև 90 քմ ձեղնահարկ, իսկ 4 մ առաստաղի բարձրությամբ կիսանկուղային հարկում՝ հանգստի սենյակ, խաղասրահ, շոգեբաղնիք, լողավազան և ավտոկայանատեղի: Բակում նախատեսված է բաց լողավազան և ավտոկայանատեղեր: Կոմունիկացիաները գտնվում են տարածքում: