Ծխախոտագործներ փողոցի վրա՝ Մեծ կենտրոն և Էրեբունի համայնքների սահմանագծին, "Մետաքս գոլդ" առևտրի կենտրոնի դիմաց, սեփական տների թաղամասում, վաճառվում է չորս հարկանի առանձնատուն, որի ընդհանուր մակերեսը կազմում է 350քմ: Առանձնատունը գտնվում է գերազանց վիճակում, ունի ժամանակակից և գեղեցիկ կահավորանք: Ինտերիերին տրված են հետաքրքիր լուծումներ, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է մշտական ջրով, գազաֆիկացված է: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված է օդորակիչ: Սանհանգույցում առկա է ջակուզի: Ինտերնետ կապը նույնպես հասանելի է: Բակում կա քարե ավտոտնակ: Գտնվում է շատ անաղմուկ վայրում, բայց բոլոր հարմարությունները՝ դպրոց, մանկապարտեզ, շուկա, տոնավաճառ բավականին մոտ են։