Դիլիջանում վաճառվում է 200 ք.մ մակերեսով երկու հարկանի առանձնատուն "Դիլիջան Ռեզորթի" հարևանությամբ: Ընդհանուր հողատարածքը 4500 քմ, պարսպապատ է, դարպասը էլեկտրակառավարմամբ: Ունի հինգ սենյակ, կապիտալ վերանորոգված է։ Արևկող է։ Ապահովված է մշտական ջրով, գազաֆիկացված է։ Առանձնատունն ամբողջովին կահավորված է: Ունի հյուրասենյակ` որում կա նաև բուխարի, 4 ննջասենյակ` 2-ական ամեն հարկում, 2 լոգասենյակ` մեկական ամեն հարկում և խոհանոց: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Ունի նաև Կաթսա, մանղալ, թոնիր, արբանյակային ալեհավաք, կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Հրաշալի վայր է հանգիստը վայելելու համար։ Տարածքը Կարող է ունենալ 2 և ավելին մուտքեր։ Շատ հարմար է հյուրանոցային համալիր կառուցելու համար։