Գառնի տանող ճանապարհին վաճառվում է մեկ հարկանի քարե առանձնատուն բնակելի 343 քմ. մակերեսով և 1000 քմ. տնամերձ հողատարածքով։ Շենքը կիսակառույց է, առանց ներքին հարդարման աշխատանքների: Բազալտեպատ աստիճանները կուղեկցեն ձեզ դեպի տանիք, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Տանիքի կենտրոնը բրգաձև ապակեպատ է, որը հնարավորություն է տալիս հյուրասենյակից նայել երկնքին։ Բոլոր կոմունիկացիաները արդեն անցկացված են (ջուր, եռաֆազ հոսանք, կոյուղի)։ Կատարված է տրավերտինե երեսպատում: Առանձնատունը ունի անվտանգության համակարգ, տեղադրված են տեսախցիկներ։ Հնարավոր է ձեռք բերել կից հողատարածքը ք.մ-ը 25$-ով։ Տարածքում կա նաև պահակատեղի-23.5 ք.մ։