Գառնիում վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 2600։ Տունը գտնվում է զրոյական վիճակում։ Սենյակների բաժանումը արդեն կատարված է, իսկ տանիքը լիովին վերանորոգված է։ Կոմունիկացիաները անցկացված են։ Տեղադրված են փայտե պատուհաններ։ Բակում կարելի է կառուցել ավտոտնակ, ինչպես նաև պատրաստել գեղեցիկ այգի ամառային հանգիստ վայելելու համար։ Այն գտնվում է Հայաստանի պատմատշակութային կոթողի՝ Գառնիի տաճարի, մոտակայքում։ Փոքր ինչ հեռու կարող եք գտնել խանութներ, դպրոց, մանկապարտեզ։ Չի բացառվում նաև փոխանակման տարբերակը։