Այս անթերի վերանորոգում ստացած առանձնատունը գտնվում է Գառնիում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Շինության մակերեսը կազմում է 173.5 ք.մ , իսկ օժանդակ կառույցինը՝ 151 ք.մ։ Հողատարածքի մակերեսը կազմում է 1080 ք.մ։ Ողջ տարածքը պարսպապատ է և բոլոր կողմերից սրբատաշ։ Տեղադրված է անվտանգության համակարգ։ Բակը բազալտապատ է, կանաչապատ, առատ մրգատու ծառերով և փարթամ եղևնիներով։ Այն մշտապես մշակվել է այգեպանի կողմից։ Կա քարե ավտոտնակ՝ անմիջապես տան կողքը։ Բացի դրանից, կա նաև բացօթյա կայանատեղի։ Բոլոր սենյակները հիմնովին վերանորոգված են և ապահովված կոմունալ հարմարություններով։ Ստեղծված են ակտիվ և պասիվ հանգստի, հետաքրքիր ժամանցի և, պարզապես, կենցաղը վայելելու համար բոլոր պայմանները։ Անցկացված է 3G ինտերնետ կապ։ Հասանելի է արբանյակային հեռուստատեսություն։ Վաճառվում է ողջ գույքով։