Բջնիում վաճառվում է եռահարկ առանձնատուն: Այն տեղակայված է Բջնի-Հրազդան տանող ճանապարհից ոչ շատ հեռու՝ անաղմուկ և գեղատեսիլ վայրում: Առանձնատունը վերանորոգված է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, տեղադրված է 4տ տարողությամբ ջրի բաք, ունի նաև գազաֆիկացման հնարավորություն: Անվտանգության նկատառումներով տեղադրված են տեսախցիկներ: Առաջին հարկում է գտնվում խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցը և նախասրահը: Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ հյուրասենյակը, որտեղ կա բուխարի: Երրորդ հարկում են երեք ննջասենյակները և սանհանգույց: Բակում կա այգի 30 պտղատու ծառերով, որը ունի ավտոմատ կաթիլային ոռոգման համակարգ: Առանձնատան պատուհաններից բացվում է պանորամային տեսարան դեպի ձոր, որտեղով հոսում է Հրազդան գետը: Բնակավայրից մոտ 200մ հեռավորության վրա է գտնվում Բջնիի հանքային ջրի աղբյուրներից մեկը: