Ծարավ Աղբյուր փողոցի վրա վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 170 քմ (երկու հարկը՝ յուրաքանչյուրը՝ 70 քմ, նկուղը՝ 52 քմ.), ունի նաև հողատարածք՝ 80 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Երեք սանհանգույց կա։ Խոհանոցը սալիկապտված և կահավորված է։ Կան ներկառուցված պահարաններ։ Ունի երկու բաց պատշգամբ։ Հնարավոր է վաճառքը կահույքի հետ միասին։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Նկուղային հարկում առկա է ավտոկայանատեղի՝ երկու մեքենաի համար նախատեսված՝ 52 քմ, հեռակառավարվող դարպասներով։ Գործում է ավտանգության համակարգ։