Առինջում վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ և յուրօրինակ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 220 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատան 2-րդ հարկում առկա է 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 1 հյուրասենյակ, 1 բաց պատշգամբ, իսկ 1-ին հարկում առկա է ընդարձակ հանգստի սենյակ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է։ Ունի ամառային խոհանոց։ Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատ է, տեղադրված են տեսախցիկներ, ունի գեղեցիկ բակ՝ պտղատու ծառերով, մանղալ, բացօթյա կայանատեղի և լողավազան։