Աշտարակ քաղաքում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 526 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 916 քմ։ Տունը գտնվում է ավարտական վիճակում։ Սենյակների բաժանումը արդեն կատարված է։ Տունը ամբողջությամբ պարպսպտված է քարե պարիսպներով և հարևանների հետ կից պատեր չունի։ Կոմունիկացիաները անցկացված են։ Շինությունը ունի ավտոտնակ՝ նախատեսված 6 մեքենայի համար և բացօթյա կայանտեղի, ինչպես նաև մշակված այգի ամառային հանգիստ վայելելու համար։ Այն գտնվում է Քասախ գետի ձորի եզրին, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Աշտարակի, Քասախ գետի, կիրճի երեք կամուրջների, Արայի Արարատ և Արագած լեռները և այլն։ Քասախի փողոցի վրա կա ընդհամենը 6 տուն և փողոցը լավ երթևեկելի է։